Ինտերնացիոնալ
Ելի՛ր, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մէրկ է և ստրուկ.
Արդեն վառվում են մեր սրտերը
Արդեն կռվի ենք մենք ձգտում:
Այս հին աշխարհը կփորենք մենք
Մինչև հիմքերը, և հետո
Մեր նոր աշխարհը կշինենք մենք,
Ուր ո՛չ ստրուկ կա, ո՛չ դժգոհ:
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե:
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե:
Ոչ ոք չի տա մեր փրկությունը.
Ո՛չ խենթ հերոսը, ո՛չ արքան,
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական:
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր,
Խփենք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ:
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե:
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե:
Լոկ մենք՝ ճորտերս և բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք՝
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է,
Կորչի հարուստը թող տզրուկ:
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը,
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն են և մերը կմնան:
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե:
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե:
Հայերեն թարգմանությունը կատարել է Եղիշե Չարենցը:
This is the Internationale in Armenian. Source Վիքիպեդիա |